Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում դիետա պահել

Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում դիետա պահել

Բիրմինգհեմի համալսարանի մասնագետները ուսումնասիրել են 80 կամավորների, որոնք դիետա են պահել` քաշը նվազեցնելու կամ  կայուն վիճակում պահելու համար: Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները:

 

Հետազոտության մասնակիցները սննդակարգի հատուկ օրագիր են պահել: Ուսումնասիրելով կամավորների գրառումները`  փորձագետները պարզել են, որ վերջիններս դիետան խախտելու  գայթակղությանն են ենթարկվում մեկ շաբաթվա ընթացքում 11 անգամ, կեսի դեպքում մարդիկ  խախտում են այն, հաղորդում է «Եվրոսմին»:

 

Մասնագետները նշել են, որ դիետայից հրաժարվելու գայթակղությունը հատկապես բարձր է սթրեսային իրավիճակներում:

 

Գիտնականները նկատել են նաեւ, որ հիմնականում  խախտումները տեղի են ունենում երեկոյան. օրվա ընթացքում կամքի ուժը թուլանում է, գերակշռում է հանգստանալու, թուլանալու ցանկությունը: Բաց թողնելով լիարժեք նախաճաշը եւ ճաշը` երեկոյան մարդիկ սաստիկ քաղց են զգում, որն էլ ստիպում է դիետաներից հրաժարվել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. priwi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ